
ՀՀ Նախկին նախագահ Արմեն Սարգսյանի որդին եղել է ռուսական McDonald’s ռեստորանային ցանցը գնելու հավակնորդների թվում

Բացի Ալեքսանդր Գովորից, ռուսական McDonald’s ցանցի նոր սեփականատիրոջ համար մրցույթին մասնակցել է ևս հինգ մարդ:
Սա պարզել է Forbes-ը։
Հավակնորդների թվում էին ռեստորատորներ Արկադի Նովիկովը և Անտոն Պինսկին, Ռուսաստանում McDonald’s-ի ֆրանչայզեր գործընկերներ Ռոստիսլավ Օրդովսկի-Տանաևսկի Բլանկոն և Կայրատ Բորանբաևը, Kismet Capital Group-ի ինվեստոր և հիմնադիր Իվան Տավրինը և ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի որդին:
Մայիսի 19-ին McDonald’s-ը հայտարարել էիր ռուսական ակտիվների վաճառքի մասին ածխային ընկերության նախկին համասեփականատեր Ալեքսանդր Գովորին, ով կառավարում էր Սիբիրում McDonald’s -ի 25 ռեստորանները:
Ալեքսանդր Գովորը հունիսի սկզբին Forbes-ին տված հարցազրույցում հաստատել է բանակցությունների փաստը:
Գովորի հոլդինգային ընկերության բարձրագույն ղեկավարությանը մոտ կանգնա և բանակցությունների ընթացքին ծանոթերկու աղբյուր Forbes-ին հայտնել են, որ վեց հավակնորդներից մեկը եղել է Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանի որդին։
Նրանց խոսքով՝ պետության նախկին ղեկավարի ընտանիքը գրասենյակ ունի Լոնդոնում։ Արմեն Սարգսյանն ունի երկու որդի՝ Վարդանն ու Հայկը, իսկ թե նրանցից ով է եղել ռեստորանային հայտնի ցանցոը գնելու հավակնորդների թվում, հայտնի չէ։ Forbes-ը հարցում է ուղարկել Հայաստանի նախագահի մամուլի ծառայությանը:
Թարգմանեց և հրապարակման պատրաստեց 168.am-ը: