Էրիկ Էսրայիլյանն ընտրվել է Ամերիկյան կինոակադեմիայի թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ

Ամերիկահայ պրոդյուսեր, բժիշկ, բարերար Էրիկ Էսրայիլյանն ընտրվել է Ամերիկյան կինոակադեմիայի թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ: Այս մասին հայտնել է թանգարանի լրատվական ծառայությունը:

Թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ են դարձել նաև բարերարներ Ջուլիա Գոունր ու Շիրա Ռուդերմանը:

Հոգաբարձուների խորհրդի նախագահ, Netflix-ի գլխավոր գործադիր տնօրեն Թեդ Սարանդոսը նշել է, որ իրենք մեծ ոգևորվածությամբ են իրենց շարքերն ընդունում «երեք հիասքանչ առաջնորդների, ովքեր արդեն իսկ շատ բան են արել մեր համայնքի ու ոլորտի բարելավման տեսանկյունից»:

«Որպես մեր խորհրդի անդամ՝ նրանք կաջակցեն ու կուղղորդեն Ակադեմիայի թանգարանին՝ կյանքի կոչելու իր հավակնոտ առաքելությունը՝ ուղղված հանրության կողմի ֆիլմարտադրության արվեստի ու գիտության գնահատմանը»,- նշել է նա:

Ամերիկյան կինոակադեմիայի թանգարանի տնօրեն ու նախագահ Բիլ Քրեմերը, ողջունելով հոգաբարձուների խորհրդի նոր անդամներին, ասել է.

«Մենք ամուր աշխատանքային հարաբերություններ ունենք նրանց հետ: Նրանց ուժեղ գործադիր փորձառությունը, խորը մարդասիրական ոգին և նվիրվածությունը բազմազանության և ներառականության նպատակներին անգնահատելի կլինեն մեզ համար: Նրանք մեզ կօգնեն Լոս Անջելեսին և աշխարհին պատմել կինոյի հարուստ ու բազմազան պատմությունները»:

Տեսանյութեր

Լրահոս