
ԿԺԴՀ-ում քննարկել են զորամասերը վերակազմելու պլանները

ԿԺԴՀ-ն անցկացրել է Կորեայի աշխատավորական կուսակցության (ԿԱԿ) Կենտրոնական զինվորական հանձնաժողովի (ԿԶՀ) ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել են զորամասերի ռազմավարական խնդիրների վերանայման հարցերը՝ կապված դրանց վերակազմման հետ: Հունիսի 23-ին այդ մասին հաղորդել է KCNA գործակալությունը:
Կորեայի աշխատավորական կուսակցության Կենտրոնական զինվորական հանձնաժողովի ընդլայնված նիստում քննակվել են Կորեական ժողովրդական բանակի զորքերի լրացուցիչ գործառական խնդիների սահմանման, ինչպես նաեւ գլխավոր ռազմական կազմակերպությունների գործառական պլանում ուղղումների հարցերը: Նիստն անցել է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի նախագահությամբ: Մասնավորապես, նա հայտնել է կուսակցության Կենտկոմի որոշումները, որոնք վերաբերում են բանակի առաջավոր ստորաբաժանումների օպերատիվ հնարավորությունների բարձրացման միջոցներին:
Հունիսի 8 – 10-ը Կորեայի աշխատավորական կուսակցության Կենտրոնական կոմիտեի պլենումի ժամանակ Կիմ Չեն Ունը ժողովրդական հանրապետության շուրջն անվտանգության որլորտում իրադրությունը համարել է լուրջ եւ կոչ է արել ամրապնդելու զինված ուժերը: Նա նաեւ հայտարարել է, որ Փենյանը միջազգային ասպարեզում կղեկավարվի «ուժ ի պատասխան ուժի» սկզբունքով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: