
Կառավարությունը պահուստային ֆոնդից մոտ 1 մլրդ դրամ կհատկացնի ԱԱԾ-ին

Գործադիրի հերթական նիստում, ի թիվս չզեկուցվող այլ հարցերի՝ հաստատվեց նաև ԱԱԾ-ին 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից 975 միլիոն 686 հազար դրամի հատկացման մասին որոշումը:
Ըստ հիմնավորման՝ այս հատկացումը ԱԱԾ բնականոն գործունեության իրականացման նպատակով է, որպեսզի առավել արդյունավետ իրականացվեն ծառայության առջև դրված խնդիրների լուծման աշխատանքները:
Հավելվածից էլ տեղեկանում ենք՝ ծրագրի նպատակ է նշվում «Ներքին և արտաքին սպառնալիքներից անձի՝ հասարակության ու պետության անվտանգության ապահովումը»: