
Գիշերը Մելքումովի փողոցում մեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և սյանը. կա զոհ և վիրավոր

Հունիսի 21-ին, ժամը 03:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելքումովի փողոցի թիվ 32/3 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրյա արգելապատնեշին և սյանը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մեկ տուժածի և մեկ զոհի (Հ․ Ղ․, ծնված 1993 թ․) տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից․ տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։