Բաժիններ՝

Մակրոնը մասնակցել է Շառլ դը Գոլի հիշատակին նվիրված միջոցառումներին

: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մասնակցել է գեներալ Շառլ դը Գոլի պատմական ուղերձի 82-րդ տարեդարձին նվիրված հիշատակի արարողությանը, որտեղ նա ֆրանսիացիներին կոչ էր արել դիմակայել գերմանական օկուպանտներին։

ֆրանսիական բանակի երգչախումբը կատարել է Դիմադրության շարժման հիմնը «Պարտիզանների երգը»։ Այն ստեղծվել է 1943 թվականին Լոնդոնում հականացիստական պայքարի ռուս մասնակից Աննա Մարլիի երաժշտության ներքո։ Ֆրանսերեն տեքստի հեղինակներն էին գրողներ Ժոզեֆ Քեսելը և Մորիս Դրուոնը։

Երկրի ղեկավարի հետ արարողությանը մասնակցել են Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, վարչապետ Էլիզաբեթ Բորնը, զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնուն և դը Գոլի ընտանիքի անդամները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930