Բաժիններ՝

Հռոմի պապը խորհուրդ է տվել ամուսնությունից առաջ ձեռնպահ մնալ սեռական հարաբերություններից

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խորհուրդ է տալիս երիտասարդ զույգերին ձեռնպահ մնալ սեռական հարաբերություններից մինչև ամուսնությունը. նա կարծում է, որ դա միայն ուժեղացնում է ամուր ընտանեկան միության նախապատրաստությունը։ Համապատասխան փաստաթղթում պոնտիֆիկոսը նաև ընդունում է, որ երբեմն ամուսնալուծությունն անխուսափելի է, բայց այն պետք է լինի վերջին միջոցը, եթե մնացած բոլորը սպառված են, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ձեռնպահությունը պետք է ընկալել որպես սիրո դաշնակից, այլ ոչ թե դրա ժխտում»,- ասվում է փաստաթղթում։

Դրա նախաբանում պոնտիֆիկոսը նշում է ամուսնության համար ավելի խորը նախապատրաստվելու անհրաժեշտությունը՝ խուսափելու դրա փլուզումից և հետագա տառապանքներից:

Ինչպես ասվում է Սուրբ Աթոռի «հովվական հրահանգների» փաստաթղթում, «սեռական կյանքում ժուժկալությունը սովորեցնում է հարգել միմյանց, չստորադասել մյուսի ցանկությունները, համբերատար ու փոխըմբռնող լինել ճգնաժամի պահերին»:

«Սակայն կան իրավիճակներ, երբ ամուսնալուծությունն անխուսափելի է, երբեմն դա կարող է բարոյական անհրաժեշտություն լինել»,- ասվում է փաստաթղթում։

Բայց սա պետք է դիտարկել որպես «վերջին միջոց», կարծում է կաթոլիկ եկեղեցու առաջնորդը։

Ինչպես գրում է La Repubblica թերթը, վերջին անգամ նախքան ամուսնանալը կուսությունը պահպանելու ավանդական եկեղեցական սկզբունքը հիշատակվել է Հովհաննես Պողոս II-ի կողմից 2003 թվականին։

Հիշեցնենք, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը մի քանի տարի առաջ թույլ է տվել ամուսնալուծվածներին և նորից ամուսնացածներին հաղորդություն ստանալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս