
Ջոնսոնն առաջընթացի հույս է հայտնել ուկրաինական հացահատիկի արտահանման հարցում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում առաջընթացի հույս է հայտնել ուկրաինական հացահատիկի արտահանման հարցում: Այդ մասին վկայում է վարչապետի դիվանատան հաղորդագրությունը:
«Վարչապետը հույս է հայտնել, որ առաջիկա օրերին կարող է առաջընթացի հասնենք այդ հարցում»,- ասվում է դիվանատան հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլին հայտարարել է, որ մեխանիզմը, որը ՄԱԿ-ի կողմից առաջարկվել է «հացահատիկի խնդրի» կարգավորման վերաբերյալ, ընդունելի է, եւ որ Թուրքիան իր դիրքորոշումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին ներկայացրել է Անկարա իր այցի ընթացքում:
ՄԱԿ-ում քանիցս հայտարարել են հացահատիկի դեֆիցիտի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիքի մասին, Արեւմուտքը Ռուսաստանին մեղադրել է համաշխարհային շուկաներ ուկրաինական հացահատիկի մատակարարումներին հակազդելու մեջ. Մոսկվան կտրականապես հերքել է նման մեղադրանքները:
Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայից հացահատիկի արտահանման հետ կապված խնդիր գոյություն չունի, եւ Ռուսաստանը չի խոչընդոտում դրան: Եթե Ուկրաինան ականազերծում է նավահանգիստները, ապա հացահատիկով բեռնված նավերը կկարողանան այնտեղից դուրս գալ առանց որեւէ խնդրի, նշել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: