
Էրատոն՝ մտքում, սրտում ու մատին. Աննա Հակոբյանի ուշագրավ լուսանկարը

Աննա Հակոբյան իր ֆեյսբուքյան էջում դուստրերի հետ լուսանկարներ է հրապարակել Հայաստանի տեսարժան վայրերից և գրառում արել․
«Հայաստանում արձակուրդ կամ հանգստյան օրեր պլանավորելիս չմոռանաք Լոռին՝ Դսեղը, Հաղպատը, և «must to see» բազմաթիվ այլ վայրեր»,-գրել է Աննա Հակոբյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ:
Լուսանկարներից մեկը բավականին ուշագրավ էր:
Ուշադիր ընթերցողը կնկատի, որ Աննա Հակոբյանը մատին կրում է Էրատո թագուհու պատկերով ու լատինատառ «ERATO» մակագրությամբ մատանի:
Էրատո թագուհին փաստորեն Աննա Հակոբյանի կյանքում լուրջ ազդեցություն թողած ու ծանրակշիռ դերակատարություն ունեցող պատմական դեմք է:
Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը «Էրատո» էր անվանել նաև կանանց այն ջոկատը, որ կազմել էր Արցախն ազատագրելու համար, սակայն վերադարձավ՝ նրա 75%-ը հանձնած:
«Էրատո» ջոկատի կազմում Աննա Հակոբյանի դերակատարությունը Արցախում սկսվեց հարդարված մազերով գորիսյան բակերից ֆոտոսեսիաներով ու ավարտվեց բավականին անփառունակ կերպով: