
Օդի ջերմաստիճանը հունիսի 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Հանրապետության տարածքում`
Հունիսի 14-ի կեսօրից հետո, 15-16-ը շրջանների զգալի մասում, 17-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Հունիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հունիսի 14-ի կեսօրից հետո սպասվում է, 15-16-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ: Հունիսի 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հունիսի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 35.30C (2006 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 8.60C (1984 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 21.10C