Շանթ Սարգսյանը և Լևոն Բաբուջյանը Կարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատարներն են
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Կարեն Ասրյանի անվան հուշամրցաշարը մոտենում է ավարտին:
Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է: 6-ական միավոր ունեն Շանթ Սարգսյանը և Լևոն Բաբուջյանը: 5,5-ական միավոր ունեն 4 շախմատիստ:
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Կարեն Ասրյանի հուշամրցաշարին այս տարի մասնակցում են 8 երկրների (Հայաստան, Բրազիլիա, Հնդկաստան, Իրան, Ղազախստան, Ֆիլիպիններ և ՖԻԴԵ-ի դրոշի տակ հանդես եկող ռուս շախմատիստներ) 98 մասնակից, որոնցից՝ 9-ը գրոսմայստեր։ 13-րդ հուշամրցաշարի մասնակիցներից ամենաբարձր վարկանիշն ունի Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը: Հուշամրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից: