Վրաստանում հայտարարել են, որ կշարունակեն եվրաինտեգրացման ուղեգիծը, եթե երկրին թեկնածուի կարգավիճակ չտան
Վրաստանը կշարունակի ԵՄ-ի հետ մերձեցման ուղեգիծը, եթե նրան Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ չտրամադրեն: Հունիսի 13-ին այդ մասին լրագրողներին հայտնել է «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության գլավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն։
«Եթե որոշումն այնպիսին լինի, որ մեզ չտրամադրեն (ԵՄ-ի անդամի – ծանոթ. խմբ.) թեկնածուի կարգավիճակ, մենք միեւնույն է կշարունակենք եվրաինտեգրացման ուղեգիծը, որպեսզի լինենք մեծ ընտանիքի անդամը, որը կոչվում է Եվրոպա եւ Եվրամիություն: Սակայն, ես կարծում եմ, որոշումը միեւնույն է կլինի դրական»,- ասել է Կալաձեն: Նա մեկ անգամ եւս անդրադարձել է Եվրախորհրդարանի՝ հունիսի 9-ին ընդունած բանաձեւին՝ այն համարելով վիրավորական: Եվրախորհրդարանն ընդունել է բանաձեւ Վրաստանում զանգվածային լրատվամիջոցների վիճակի մասին:
Փաստաթուղթը բովանդակում է կոչ քննարկելու «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության հիմնադրի, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի դեմ անձնական պատժամիջոցների սահմանման հնարավորությունը՝ իբր վրցական ժողովրդավարության վրա բացասական ազդեցության պատճաով: Բանաձեւի հեղինակները նաեւ Վրաստանի իշխանություններին կոչ են անում ազատ արձակելու Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին եւ «Մտավարի արխի» ընդդիմադիր հեռուստաալիքի նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մարտի 3-ին հայտ է ուղարկել ԵՄ՝ Միության անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար: Դրան ի պատասխան ապրիլի 11-ին Եվրամիությունը Վրաստանին է հանձնել հարցարան: Մայիսի 2-ին հանրապետությունը Եվրամիությանն է ուղարկել լրացված փաստաթղթի առաջին մասը, իսկ մաիսի 10-ին՝ երկրորդ մասը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: