Բաժիններ՝

Միայն մայիսին Թուրքիայում 11 լրագրող է ձերբակալվել

Թուրքական «Dicle Firat» լրագրողների միությունը հրապարակել է լրագրողների իրավունքների խախտումների մասին զեկույցը: Դրանում հատկապես ուշադրություն է հրավիրվել կին լրագրողների թիրախավորումներին, նրանց նկատմամբ սպառնալիքների ու բռնության դրսևորումներին: Որպես ամենաթարմ օրինակ` նշված է նույն միության համանախագահ Դիջլե Մյուֆթուօղլուի ձերբակալությունը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Զեկույցում արձանագրված են հետևյալ փաստերը.

մայիսին ձերբակալվել է 11 լրագրող, կոպիտ վերաբերմունքի է արժանացել 11 լրագրող, սպառնալիք է ստացել 10 լրագրող, արգելք է դրվել 11 լրագրողի նյութերի վրա, կալանավայրում խախտվել են 1 լրագրողի իրավունքները, 4 լրագրողի նկատմամբ հետաքննություն է սկսվել, 5 լրագրողի դատավարություն է սկսվել, 4 լրագրղի վերաբերյալ ազատազրկման որոշում է կայացվել, իսկ ձերբակալված լրագրողների թիվը հասել է 60-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930