
Հայաստանի երիտասարդական ընտրանին պարտվել է Ուկրաինայի ընտրանուն

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի H խմբի վերջին տուրում Հայաստանի երիտասարդական ընտրանին Երևանում ընդունեց Ուկրաինային:
Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում թիմերից և ոչ մեկ չօգտագործեց իր հնարավորությունները: Հավաքականներն ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով: Ուկրաինան երկրորդ կեսի մեկնարկում առաջ անցավ հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ Կուլիևը: Հայաստանի հավաքականը երկրորդ գնդակն ընդունեց սեփական դարպասը 68-րդ րոպեին: Ուկրաինայի ընտրանու կազմում աչքի ընկավ Վիվչարենկոն: Հայաստան-Ուկրաինա`0:2:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը խմբային փուլում վերջինն է մրցաշարային աղյուսակում: