Վաղը չէ մյուս օրը կլսեք, թե ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանն ինչ կասի. Սերժ Սարգսյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամներն այսօր Կոմիտասի անվան պանթեոնում էին՝ հարգանքի տուրք մատուցելու ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին. Անդրանիկ Մարգարյանն այսօր կդառնար 71 տարեկան։

Լրագրողները ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք համաժողովրդական շարժումը կունենա ցանկալի արդյունքներ։

«Ցանկալի արդյունքնե՞ր: Իհարկե, լինելու են ցանկալի արդյունքներ։ Վաղը չէ մյուս օրը կլսեք, թե ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը ինչ է ասելու այդ մասին»,- ի պատասխան ասաց Սերժ Սարգսյանը։

Տեսանյութեր

Լրահոս