Բաժիններ՝

Աղոթեք ինձ համար. Ջասթին Բիբերը պատմել է դեմքի կեսը կաթվածահար արած հիվանդության մասին

Արևմտյան շոու բիզնեսի աստղային ներկայացուցիչ Ջասթին Բիբերն ինստագրամյան էջում դիմել է հետևորդներին՝ բացահայտելով առողջական լուրջ խնդիրները:

Երեքրոպեանոց տեսանյութում կանադացի երգիչը հայտնել է, որ իր դեմքի կեսը կաթվածահար է եղել Ռեմսի Հանթի համախտանիշի պատճառով, որը գոտևորող որքիի տեսակ է։

«Ինչպես երևի իմ դեմքից երևում է, ինձ մոտ ախտորոշվել է Ռեմսի Հանթի համախտանիշ: Այս վիրուսը ախտահարում է ականջի և դեմքի նյարդերը»,- ասել է Բիբերը, որը երկրպագուներին խնդրել է աղոթել իր համար:

Երգիչը նաև հայտարարել էր համերգները հետաձգելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930