Բաժիններ՝

Գառնու համայնքապետը հերքում է «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի մոտ առևտրի կրպակ տեղադրելու մասին լուրը

Համացանցում հունիսի 11-ին լուրեր տարածվեցին, որ Գառնու ձորում՝ Ազատ գետի ափին գտնվող «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանի մոտ տեղադրվել է առևտրի կրպակ: Տեղեկությունը բուռն արձագանք ստացավ համացանցի օգտատերերի մոտ՝ մասնավորապես նրանց զայրացրել էր այն փաստը, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս կազմող տեսարժան հուշարձանից մի քանի մետրի վրա ընդհանրապես կարելի է  առևտրի կրպակ տեղադրել:

Գառնու համայնքապետ Տիգրան Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում հերքեց տարածվող լուրը և մանրամասնեց, որ պարզապես այդ ճանապարհով կրպակը տեղափոխող մեքենան խափանվել է, կրպակը կարճ ժամանակով տեղադրել են «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի հարևանությամբ, ապա մեկ այլ մեքենայով տեղափոխել են նախատեսված վայր:

«Այս պահին Գառնու ձորում որևէ առևտրի կրպակ չկա»,- վստահեցրեց Գառնու  համայնքապետը:

ԱՆՆԱ ԴԵՄԻՐՃՅԱՆ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930