
Իսակովի պողոտայում բախվել են 3 մեքենա. կան տուժածներ

Հունիսի 11-ին, ժամը 06:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենայից ծուխ է նկատվում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Վ․ Չ․, ծնված 1977 թ․), «Nissan Fuga» (վարորդ՝ Ա․ Կ․, ծնված 1987 թ․) և «Hyundai» (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1967 թ․) մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra» և «Nissan Fuga» մակնիշների ավտոմեքենաները: Տուժած Ա․ Ս․-ին տեղում ցուցաբերվել է համապատասխան օգնություն, իսկ Վ․ Չ․-ն հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ: