Բաժիններ՝

Հրդեհ՝ Սարի թաղի տներից մեկում. տուժածը տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն

Հունիսի 10-ին, ժամը 19։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարի թաղ 8-րդ փողոցի նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։29-ին, մարվել` 19։37-ին: Այրվել են տան հյուրասենյակի (մոտ 20 քմ) փայտե առաստաղը (մոտ 10 քմ) և կենցաղային գույք։ Հրդեհի հետևանքով Ռ․ Մ․-ն (ծնված 1940 թ.) հոսպիտալացվել է Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930