«Հավիտենական Հայաստան լինելու է’ առանց Նիկոլի». Հայկազ Հարությունյան

Բժիշկ, Արցախի 44-օրյա պատերազմի մասնակից Հայկազ Հարությունյանն այսօր Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ 2020 թվականին զենքը վերցրել, գնացել են Արցախ՝ հայրենի հողը պաշտպանելու և հարցը վերջնական լուծելու համար, սակայն օր օրի տեսան կորուստներ։

«Սակայն մենք ծնկի չեկանք։ Պատերազմի խայտառակ ղեկավարման ու նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթուղթը մեզ կանգնեցրեցին նույն վիճակի առջև՝ անավարտ պատերազմ։ Այդ ժամանակ իշխանությունն ինչ պետք է աներ՝ ընդամենը երկիրը չպետք է ծնկի բերեր և փորձեր վայրկյան շուտ երկիրը ճգնաժամից հանել։ Սակայն օր օրի կառավարման վիճակը հասցրեցին նրան, որ մենք համոզվեցինք, որ իշխանությունները լրիվ հակառակ ուղղությամբ են գնում»,-նշեց Հայկազ Հարությունյանը։

Նա ընդգծեց, որ այսօր իրենց պայքարը հանուն այն տղաների է, որոնց պատերազմի դաշտում կորցրեցին, պայքարը հանուն Արցախի ու Հայաստանի է։

«Մենք շարունակելու ենք մասնակցել այս պայքարին, օրվա իշխանությունները պետք է մեր պայքարի առաջամարտիկները լինեին, սակայն նրանք գնում են հակառակ ուղղությամբ ու մեզ տանում են դեպի կործանում։ Արդյո՞ք մեր ժողովուրդը պատրաստ է գնալ զիջումների ու լուռ մնալ օրվա իշխանությունների դեմ, ովքեր հայրենիքը հանել են վաճառքի ու պատրաստվում են ծախել՝ իհարկե ոչ։

Ցավոք, պատերազմը շարունակվում է, այսօր պատերազմն այստեղ էշարունակվում, պայքարը հանուն մեր տղաների է։ Մեր պայքարը հանուն հավիտենական Հայաստանի է, հավիտենական Հայաստան լինելուէ՝ առանց Նիկոլի»,-եզրափակեց Հայկազ Հարությունյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս