Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Սերգեյ Լավրովին

Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունը Արցախի Փառուխ գյուղի վերաբերյալ: Լավրովը նշել էր, որ այդ հարցը պետք է լուծվի դելիմիտացիայի արդյունքում:

Ադրբեջանական կողմի արձագանքում ասված է.

«Հայաստանի և Ադրբեջանի կողմից հաստատված դելիմիտացիայի հանձնաժողովները, ինչպես և նախկինում հայտարարվել է, կոչված են զբաղվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայով: Այդ գործընթացի շրջանակներում չի նախատեսվում հայ–ադրբեջանական պետական սահմանից զատ այլ խնդիրների դիտարկում, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման գոտում»:

Հիշեցնեմ, որ նախորդիվ Լավրովը նաև հայտարարել էր, որ պետք է տարբերակել դելիմիտացիայի գործընթացն ու Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը: Ադրբեջանական կողմի համար դելիմիտացիայի գործընթացը կոչված է օգնելու Արցախի հիմնահարցը փակելուն` ՀՀ–ի կողմից այն Ադրբեջանի մաս ճանաչելու միջոցով։ Հայկական կողմի պաշտոնական տեսակետներում հստակություն չկա այս առումով։

Տեսանյութեր

Լրահոս