Հունաստանի վարչապետը Թուրքիային մեղադրել է երկու երկրների միջև պայմանավորվածությունները խախտելու մեջ
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Հունաստանի և Թուրքիայի միջև առկա լարվածության մեջ մեղադրել է Թուրքիային։ Այս մասին հայտնում է cnnturk.com-ը:
Հունաստանի վարչապետն անդրադարձել է մարտի 13-ին Ստամբուլում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը:
«Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ մենք համաձայնության ենք եկել, որ մի կողմը մյուսին հրահրող քայլեր չի անի»,-ասել է նա և հավելել, որ պայմանավորվածությունը խախտող կողմը Թուրքիան է:
«Նախագահ Էրդողանի հետ իմ հանդիպումից մեկ ամիս անց տհաճ զարգացումներ եղան։ Հունական կղզիների վրայով իրականացվեցին աննախադեպ թվով թռիչքներ և կրկին ասպարեզ բերվեց այն անհասկանալի թեզը, ըստ որի՝ կասկածի տակ է դրվում Էգեյան ծովի կղզիների նկատմամբ Հունաստանի ինքնիշխանությունը», – ասել է նա:
Նա նշել է, որ ԱՄՆ-ը և Եվրամիությունը այս հարցում աջակցում են Հունաստանին: