ՀՀ-ն չի կարող կասկածի տակ դնել Արցախի Հանրապետության գոյությունը. Վլադիմիր Մարտիրոսյան
«Բանակցային կարմիր գծեր. պետական շահ և արժանապատվություն» թեմայով պանելային քննարկման ժամանակ քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանն անդրադառնալով առկա բանակցային գործընթացներին՝ շեշտեց.
«Ես մեծ վերապահումով դա կգնահատեմ՝ որպես բանակցային պրոցես, որովհետև մենք գործ ունենք բացառապես պարտադրանքի հետ, որը գալիս է մեր պետության վրա դրսից: Եվ պարտված իշխանությունը որևէ արգումենտ, որևէ իրավիճակ փոխելու հնարավորություններ չունենալով՝ դրանք ընդունում է արտաքին ազդակների տեսքով և ներքին քաղաքական դաշտում ներկայացնում՝ որպես ճանապարհ, բայց դա ճանապարհ չէ»:
Պարզաբանելով, թե ինչ քաղաքական մանդատ ունի այս իշխանությունը, քաղաքագետը վստահեցրեց, որ այդ մանդատի բովանդակությունն ամենևին կարմիր գծեր չունենալը չէր:
«Դա բացարձակապես Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու մտորումները չէին. դա չէ մանդատը, որը նա ստացել է. նա ստացել է մեկ մանդատ՝ «մուրճի մանդատը»: Եվ մենք տեսնում ենք մեկ բան՝ ունենք մեկ այլ բանի համար լեգիտիմության արժանացած իշխանություն, և այդ լեգիտիմության բազան այսօր օգտագործվում է բացարձակապես այլ երևույթի համար»:
Մանրամասները՝ տեսանյութում