Մեզ փորձում են համոզել, որ մենք այնքան թույլ ենք՝ ուզենք էլ ոչինչ էլ չենք կարող անել. Արման Աբովյան
Այլընտրանքային նախագծեր խմբի նախաձեռնությամբ տեղի ունեցած «Հայկական օրակարգ. Բանակցային կարմիր գծեր. պետական շահ և արժանապատվություն» թեմայով պանելային քննարկման ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը շեշտեց.
«Մեզ փորձում են համոզել, որ՝ կամ ինչ-որ մեկն է մեր տեղը որոշել, և ոչ մի բան փոփոփոխության ենթակա չէ, և իշխանությունները ստիպված ինչ-որ քայլեր են անում, կամ՝ մյուսը, մեզ փորձում են համոզել, որ այնքան թույլ ենք, որ ուզենանք էլ՝ ոչ մի բան չենք կարող անել. երկու թեզերն էլ սուտ են»:
Հիշեցնելով իշխանությունների՝ նոյեմբերի 9-ին նախորդած վստահեցումները, թե իրենք բաց են, և յուրաքանչյուր որոշում քննարկվելու է հասարակության հետ, ինչպես նաև նոյեմբերի 9-ի հայտարարությունը հակառակը ցույց տվեց հասարակությանը՝ Արման Աբովյանը գնահատելով ստեղծված իրավիճակը, ասաց՝ որքան էլ դառը լինի ճշմարտությունը, այն պետք է բարձրաձայնել:
«Մենք ստիպված ենք ռուսական, ամերիկյան, եվրոպական, ցավով եմ ասում՝ թուրքական, ադրբեջանական ինչ-որ աղբյուրներից սնվել ( չնայած դրանք մեր համար վստահելի աղբյուր չեն ու չեն կարող լինել):
Դու բանակցություններից առաջ պետք է ասես, թե բանակցություններում ի՞նչ ես խոսում. եթե գնում ես լսելու միայն, դա բանակցություն չէ»,- եզրակացրեց նախկին պատգամավորը: