Բաժիններ՝

Էրդողանը Սիրիայում ռազմական գործողություն սկսելու մասին կարող է հայտարարել հունիսի 9-ին. TRT Haber

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայում ռազմական գործողություն սկսելու մասին կարող է հայտարարել Իզմիրում անցկացվող «Էֆես-2022» վարժանքների ժամանակ իր ելույթում: Այդ մասին հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը:

Թուրքիայի ղեկավարն արդեն ժամանել է քաղաք: Նրա ելույթը սպասվում է տեղական ժամանակով 13:00-ին (համընկնում է Մոսկվայի ժամանակի հետ): Ինչպես հաղորդել է Hurriyet թերթը, որի թղթակիցն այցելել է գործողության անցկացման շրջան, այն կարող է սկսվել այս շաբաթ:

Դրա հետ մեկտեղ թուրքական ռազմաօդային ուժերն արդեն կետային հարվածներ են հասցնում Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատանքային կուսակցության (ՔԱԿ)՝ Թել-Ռիֆաթում եւ Մանբիջում գտնվող օբյեկտներին:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ զինված ուժերը հակաահաբեկչական գործողություններ կսկսեն երկրի սահմաններին, շուտով այդ կապակցությամբ որոշում կընդունվի: Ինչպես հաղորդել են ԶԼՄ-ները, արշավը կծավալվի Սիրիայի չորս տարածաշրջաններում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս