
Ամերիկաների գագաթնաժողովում բողոքողները փորձել են ընդհատել Բայդենի ելույթը

Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) Ամերիկաների գագաթնաժողովում բողոքողները փորձել են ընդհատել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ելույթը, որոնց վերջին հաշվով հաջողվել է դուրս հանել դահլիճից:
Այդ մասին հաղորդումէ ՏԱՍՍ-ն իրադարձությունների վայրից: Միացյալ Նահանգների ղեկավարի ելույթի սկզբում հետին շարքերից լսվել են ճիչեր, որոնց բովանդակությունը հասկանալ չի հաջողվել:
Բայդենը շարունակել է ելույթը: Անվտանգության ծառայության աշխատակիցները բողոքողներին դուրս են հանել դահլիճից:
«Նախագահ Բայդենը ելույթն սկսել է 18:00-ին (Երեւանի ժամանակով 05:00-ին), եւ նրան գրեթե անմիջապես ընդհատել են երկու հոգի դահլիճում ներկա գտնվողներից: (Նախագահական) մամուլի միավորմանը չի հաջողվել հասկանալ, թե ինչ են ասել բողոքողները»,- ընդգծված է ԱՄՆ-ի ղեկարարի մամուլի միավորման հաղորդագրության մեջ:
Բայդենի ելույթն ընդհանուր առմամբ տեւել է շուրջ 13 րոպե, այլեւս նրան ոչ ոք չի ընդհատել: Ամերիկաների գագաթնաժողովներն Արեւմտյան կիսագնդի երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպումներ են, որոնք տեղի են ունենում մի քանի տարին մեկ անգամ Ամերիկյան պետությունների կազմակերպության հովանու ներքո, որը միավորում է ավելի քան 30 մասնակիցների:
Այս տարի հանդիպումը կազմակերպում է ԱՄՆ-ը Լոս Անջելեսում: Հանդիպմանը չեն հրավիրվել Կուբայի, Նիկարագուայի եւ Վենեսուելայի պատվիրակությունները: Գագաթնաժողովին մասնակցելուց որոշել են հրաժարվել Մեքսիկայի եւ մի շարք այլ լատինամերիկյան երկրների ղեկավարներ: