
Ինքնասպանության փորձ Կիևյան կամրջից

Հունիսի 7-ին, ժամը 21։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջից քաղաքացին ընկել է ծառերի վրա:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
Պարզվել է, որ քաղաքացին ցած է նետվել Կիևյան կամրջից՝ ընկնելով ծառերի վրա, ապա՝ գետնին։
Փրկարարները քաղաքացուն (Տ. Հ., ծնված 2005 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։