Բաժիններ՝

Մրցելու ենք շատ ուժեղ հավաքականի հետ. Կապառոսը` Շոտլանդիայի ընտրանու մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Շոտլանդիային ուժեղ ընտրանի է համարում: «Այժմ մրցաշարային աղյուսակին պետք չէ ուշադրություն դարձնել: Իռլանդիայի դեմ հանդիպումն արդեն անցյալում է: Գիտենք, որ մրցելու ենք շատ ուժեղ հավաքականի հետ, որի ֆուտբոլիստները շատ մրցունակ են: Բայց մենք վստահում ենք մեր ֆուտբոլիստներին»,-նախախաղային ասուլիս ժամանակ ասաց հավաքականի գլխավոր մարզիչը:

Իսպանացի մասնագետը շոտլանդական թիմում առանձնացնում է թիմային խաղը և բարձրակարգի ֆուտբոլիստների առկայությունը:

Խոսելով Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների մասին՝ նա ասաց. ««Ոչ միայն Սպերցյանն է հայկական ֆուտբոլի ապագան, այլ նաև Արթուրը, Վահանը, Ստյոպան»:

Ազգերի լիգայի A ենթախմբում Հայաստանի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 8-ին` հյուրընկալվելով Շոտլանդիայի հավաքականին:Այդ խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930