Բաժիններ՝

Սերգեյ Վակուլենկոն հեռացել է «Արարատ-Արմենիա»-ից

Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի հերթական ֆուտբոլիստը հեռացել է թիմից: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ֆուտբոլիստ Սերգեյ Վակուլենկոյի և «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետը ավարտվել է. կողմերը համատեղ որոշում են կայացրել չերկարաձգել պայմանագրի ժամկետը:

Սերգեյ Վակուլենկոն թիմին միացել է 2019 թվականի օգոստոսից: «Արարատ-Արմենիայի» կազմում Վակուլենկոն անցկացրել է 63 խաղ, հեղինակել է 7 գոլ և 1 անգամ դարձել Հայաստանի Առաջնության չեմպիոն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստ Զաքարիա Սանոգոյի և «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետը ավարտվել է՝ կողմերը համատեղ որոշում են կայացրել չերկարաձգել պայմանագրի ժամկետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930