Ռազմավարական ծրագրերի քաղաքացիական համագործակցության ցանցի հայտարարությունը
Ժողովրդավարության անվան տակ և ժողովրդին բազմաթիվ խոստումներ տալով, 2018թ –ին Հայաստանում իշխանության եկած քաղաքական ուժը, չիրականացրեց ժողովրդին տված իր խոստումները, երկրում տեղի ունեցավ ժողովրդավարության հետընթաց, հասարակությանը բաժանվեց սևերի և սպիտակների:
Իշխանության եկած նորաթուխ կիսագրագետների խմբակը, սխալ և անփորձ կառավարման արդյունքում, երկրում փակեց հույժ կարևոր որոշ նախարարություններ և տարբեր հիմնարկություններ: Հետընթաց ապրեց, ոչ միայն երկրի տնտեսությունը, այլ նաև՝ մեր ազգային անվտանգությունը, թուլացավ բանակը:
Ժամանակին բազմաթիվ զոհերի գնով ձեռք բերված մեր հարազատ Արցախը, նախնական պայմանավորվածությամբ, այսօրվա իշխանությունների կողմից հանձնվում է Ադրբեջանին, թշնամին Սյունիքում ներխուժել է Հայաստանի տարածք, իշխանությունները պատրաստվում են Հայաստանից հանձնելու նոր տարածքներ:
Այսպես շարունակվել և սրանց վրա աչք փակել չի կարելի:
Արցախը և Հայաստանը փրկելու համար, այսօր ոտքի է կանգնել և պայքարում է հայրենատեր ողջ ազգաբնակչությունը՝ Դիմադրության Շարժման գլխավորությամբ: Նրանց կողքին են Սփյուռքը և Արցախը: Հայրենիքի պաշտպանությունը ամեն մի հայի սրբազան պարտքն է: եթե այդ հայի համար թանկ է իր հայրենիքը, ապա նա պետք է ոտքի կանգնի և միանա Համազգային Շարժմանը:
Ռազմավարական ծրագրերի քաղաքացիական համագործակցության ցանցի Խորհուրդը դատապարտում է ներկայիս իշխանությունների կողմից որդեգրած, երկիրը «խաղաղության դարաշրջան» տանելու կեղծ թեզը, ողջունում է Դիմադրության Շարժման հայապաշտպան գործելաոճը և միանում է Դիմադրության Շարժման պայքարին:
Սա նոր Սարդարաբադ է:



