Բաժիններ՝

Հռիփսիմե Խուրշուդյանը 5-րդն է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը մոտենում է ավարտին:

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան 87 կգ քաշային կանայք: Հայաստանի ներկայացուցիչ Հռիփսիմե Խուրշուդյանը 6 տարվա դադարից հետո կրկին մասնակցեց Եվրոպայի առաջնությանը:Պոկում վարժությունում Խուրշուդյանը երեք մոտեցումներից միայն երկուսը հաջողեց` 102 կգ և 105 կգ: Այս ձևում նա 4-րդն էր: Հրում վարժությունում հայ ծանրորդը միայն մեկ հաջող մոտեցում ունեցավ: Նա գլխավերևում պահեց 122կգ: Երկամարտի 227 կգ արդյունքով Հռիփսիմե Խուրշուդյանը 5-րդն է:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության ոսկե մեդալ էր նվաճելՌաֆիկ Հարությունյանը, իսկ Անդրանիկ Կարապետյանը դարձել էր պոկում վարժության արծաթե մեդալակիր, Տաթև Հակոբյանն էլ փոքր բրոնզե մեդալ է նվաճել: 96 կգ քաշում ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ Արա Աղանյանը` փոխչեմպիոն: 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը բավարարվեց միայն արծաթե մեդալով: 109 կգ քաշային Արսեն Մարտիրոսյանն էլ բրոնզե նվաճել իր քաշային կարգում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս