Samsung-ը ներկայացրել է ապագայի էկրան
Մինչ այլ արտադրողներ արդեն ստեղծում են ձգվող սմարթֆոններ, Samsung-ը միայն արտոնագրեր է ներկայացնում:
Համացանցում հայտնվել են Samsung-ի նոր արտոնագրի նկարները: Սա դիսփլեյ է, որը կարող է «ձգվել» բոլոր ուղղություններով։
Արտոնագիրը գրանցվել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունում՝ որպես «ընդլայնվող էկրան», և հրապարակվել է 2022 թվականի մայիսի 27-ին։ Այս տեխնոլոգիան անհրաժեշտ է, եթե դիսփլեյի չափը բավարար չէ ամբողջ բովանդակությունը ցուցադրելու համար: Բացի այդ, էկրանն ընդլայնելու հնարավորությունն ավելի հարմարավետ կդարձնի խաղերը կամ տեսանյութեր դիտելը:
Դեռևս հայտնի չէ՝ Samsung-ը կօգտագործի այս զարգացումը սմարթֆոններո՞ւմ, թե՞ հեռուստացույցներում։ Թերևս, նման սմարթֆոնը հիանալի լրացում կլինի Fold և Flip ծալովի մոդելների շարքի համար: Համացանցում արդեն հայտնվել է փաթաթվող էկրանով հեռախոսի գաղափարը։
Խոսակցություններ կան, որ Samsung-ը մոտ ապագայում կցուցադրի նման սմարթֆոն։ OPPO-ն նախկինում ներկայացրել էր նմանատիպ հեռախոս: OPPO X 2021-ը կարող է փաթաթվել երկու կողմից, և դրա ստեղծման համար գրանցվել է 122 արտոնագիր։
Սիրարփի Աղաբաբյան