
«Հարկ եղած դեպքում հանդարտացնելու համար պետք է կիրառել հատուկ միջոցներ». փոխոստիկանապետ

Կառավարական ամառանոցի մոտ ցուցարարների հետ բախման ժամանակ ոստիկանական ուժերը հատուկ միջոցներ կիրառեցին: Եվ սա այն բանից հետո, երբ խաղաղ ակցիայի մասնակիցները ցանկացան երթով շարժվել դեպի Ազգային ժողով, սակայն ոստիկանները թույլ չտվեցին։
Լրագրողների հարցին ի պատասխան ՀՀ փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը նշել է. «Հարկ եղած դեպքում հանդարտացնելու համար նաև պետք է կիրառել հատուկ միջոցներ»:
Հովհաննիսյանը պնդել է՝ «երթը խաղաղ չէր, սադրիչները պիտի հասկանային»:
Փոխոստիկանապետը, բնականաբար, չի նշել, որ այդ սադրիչները հնարավոր է ակցիայի մասնակիցներից չէին:
168.am-ն, օրինակ, այսօր արձանագրել էր, թե ինչպես է կառավարական կեցավայրի տարածքից դուրս եկած սադրիչ կինը հայհոյում ցուցարարներին, որին ոստիկանները հանգիստ հեռացնում են:
«Ոստիկանությունը չբացեց փողոցը, դիմեց սադրանքների, արդյունքում եղավ բախումներ՝ այն, ինչը Նիկոլը վաղուց երազում էր»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ավելի ուշ նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։