Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունն այս պահին տապալվել է, իսկ Մոսկվայում ընթանում են ՌԴ-ի կողմից նախընտրելի ձևաչափով գործընթացներ. Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պաշտոնապես հայտարարվել է, որ 2022 թվականի հունիսի 3-ին Մոսկվայում տեղի է ունենալու տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ։

Այդ ձևաչափի վերաբերյալ պայմանավորվածություններն ամրագրվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի կողմից ստորագրված եռակողմ հայտարարություններով։

Նախապես հայտարարվել էր, որ այդ օրը պետք է կայանար Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի համատեղ նիստ, որոնք ձևավորվել են 2022 թվականի մայիսի 23-ին Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի որոշումներով՝ 2022 թվականի մայիսի 22-ին Բրյուսելու ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունների հիման վրա։

Փաստորեն, Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունն այս պահին տապալվել է, իսկ Մոսկվայում ընթանում են Ռուսաստանի կողմից նախընտրելի ձևաչափով և բովանդակությամբ գործընթացներ։

Սա պետք է համարել Նիկոլ Փաշինյանին իշխանությունից վռնդելու պայքարի այս պահի կարևոր ձեռքբերումներից մեկը»։

Տեսանյութեր

Լրահոս