Լավրով-Չավուշօղլու հանդիպման օրակարգում տեղ կգտնի նաև Լեռնային Ղարաբաղի թեման

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ հունիսի 8-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կայցելի Անկարա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Մարիա Զախարովայի խոսքով՝ Սերգեյ Լավրովը հանդիպելու է Չավուշօղլուի հետ, կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, տնտեսական համագործակցությունը Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների համատեքստում։

Զախարովան նշել է, որ բանակցությունները կներառեն մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ:

«Առաջին հերթին մտքեր կփոխանակվեն Ուկրաինայի ներկա իրավիճակի, ինչպես նաև Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում, Բալկաններում, Կենտրոնական Ասիայում և Աֆղանստանում կարգավորման շուրջ»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930