«Այս մարդը հասկանում է՝ ինչ է հայտարարում․ գործընթացները ներսում մարդկանց «զբաղեցնելու» համար է, քանի դեռ ինքը դրսում հակապետական, հակասահմանադրական ու հակաազգային համաձայնությունների է գալիս…»

Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե Հայաստանի անունից հանդես եկող պաշտոնյան, ում ցանկացած խոսք միանգամից դառնում է պետության դիրքորոշում, փաստացի հայտարարում է, որ հնարավոր է համարում Արցախի ավելի պակաս կարգավիճակ, քան արտաքին ինքնորոշումն է (մերժում է անջատում փրկության համար դոկտրինը), բայց միևնույն ժամանակ ռասսայական խտրականության հիմքով միջազգային դատարանում հայց է ներկայացնում առ այն, որ հնարավոր չէ հայերի ֆիզիկական գոյությունը Ադրբեջանի կազմում (հիմնավորում է անջատում փրկության համար դոկտրինը), երկու միտք է ծագում ողջամիտ մարդու ուղեղում՝

1. այս մարդը չի հասկանում՝ ինչ է հայտարարում, և հուշողներին չի լսում, քանի որ ինքը միայն իրեն է հասկացող համարում,

2. այս մարդը հասկանում է՝ ինչ է հայտարարում, և նախաձեռնած իրավական գործընթացները ներսում մարդկանց «զբաղեցնելու» համար է, քանի դեռ ինքը դրսում հակապետական, հակասահմանադրական ու հակաազգային համաձայնությունների է գալիս…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930