Թանկարժեք ամենագնացներ, զեկուցումներ, կուտակումներ. ի՞նչ է կատարվում ընտրատեղամասից 100 մետր հեռավորության վրա

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աջակիցները թանկարժեք ամենագնացներով մոտենում են Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի թիվ 13/25 ընտրատեղամասին մոտ 100 մետր հեռավորության վրա, հավաքվում են մոտ երկու տասնակ մարդ, ինչից հետո ոտքով շարժվում են դեպի ընտրատեղամաս՝ հավանաբար ընտրատեղամասի դիմաց կուտակում չստեղծելու ֆոն ապահովելու համար։ Այսինքն՝ փորձում են պահպանել օրենքում ամրագրված պահանջը՝ «Արգելվում են քվեարկության օրը տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, տեղամասային կենտրոնի մուտքին հարող տարածքում մեքենաների կուտակումը»

Ուշագրավ է, որ թանկարժեք ամենագնացներից իջնողներին մոտենում են ՔՊ-ականների աջակիցներն ու զեկուցում իրավիճակի մասին։

Նկատենք նաև, որ այս ընտրատեղամասի դիմաց ավելի վաղ կուտակումներ էր ֆիքսել ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը, ինչից հետո, հավանաբար օրենքի համապատասխան դրույթին ծանոթանալու արդյունքում, ՔՊ-ական աջակիցների ակտիվացում նկատվում էր ոչ թե ընտրատեղամասին մոտ, այլ տարածքից մոտ 100 մետր հեռավորության վրա։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031