Գազ չունենք, ջրի խնդիր էլ կա. ընտրության եմ եկել՝ հույսով, որ այդ հարցերը կկարգավորվեն. ուրցաձորցի
Ուրցաձորում կան թաղամասեր, որտեղ գազ չկա, ջրի խնդիր էլ ունենք, հետևաբար՝ ընտրության եմ եկել այս հարցերը լուծելու համար։
168.am-ի հետ զրույցում ասաց ընտրության եկած ուրցաձորցին՝ հույս հայտնելով, որ ընտրություներից հետո խնդիրները կարգավորելուց զատ՝ կկարգավորվեն նաև քաղաքական ուժերի միջև հարաբերություները։
«Մարդկային հարաբերությունները տեղը կընկնեն, համոզված եմ՝ հարազատներ են, բարեկամներ են, կարող է՝ մեկը մեկին լավ չի նայել, բայց չեմ կասկածում, որ մեր գյուղում լինելու են մարդկային լավ հարաբերություններ»,- նշեց քաղաքացին։
Ընտրության եկած մյուս քաղաքացին էլ նկատեց. «Աշխարհը խաղաղ թող լինի, մեր ժողովուրդը մի կերպ կգոյատևի»։
Մանրամասները՝ տեսանյութում