
ՔՊ-ի աջակիցներին մեքենաներով ուղեկցում են ընտրատեղամասեր

Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում առկա են երկու ընտրատեղամաս՝ 13/24 1213 և 13/25 977, երկուսի դիմաց էլ այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աջակիցների կուտակումներ կան։
Ինչպես արձանագրել է 168.am–ի տեսախցիկը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձինք տարածքին մոտեցող ՔՊ-ի աջակիցներին դիմավորում են մեքենաներով և ուղեկցում են ընտրատեղամասեր։
Ընդգծենք, որ ՔՊ-ի աջակիցներին ընտրատեղամասի մոտ դիմավորողներից մեկը ՔՊ-ի վստահված անձանցից մեկն է, որն օրեր առաջ ուշ երեկոյան ՔՊ-ի գաղտնի շտաբի վերածված Ջրային կոմիտե էր գնացել՝ ցուցակներով։
Նշենք, որ 168.am-ի՝ տեղում աշխատող թղթակիցն ընտրատեղամասերի դիմաց կուտակումների, ինչպես նաև ֆիքսված պետհամարանիշներով մեքենաների կողմից քաղաքացիներին ուղեկցելու դեպքերի մասին հայտնել է ընտրատեղամասերի ընտրական հանձնաժողովներին։