Կոկորդին է մնալու. ուրցաձորցու կամքը ոչ ոք չի՛ կարող կոտրել. Ռաֆիկ Անդրեասյան

Զարմացած եմ, որ այսօր, երբ երկիրն այս խառը իրավիճակում է, Ուրցաձորում ոստիկանական այդ քանակով ուժերի ներկայությամբ է ընտրություն տեղի ունենում, չէ՞ որ ինքս 22 տարի ղեկավարել եմ այս համայնքը, կազմակերպվել են ընտրություններ, ու նման բան երբեք տեղի չի ունեցել. սա զավեշտ է։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արարատի  մարզի Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը՝ հավելելով.

«Իսկ ես հիմա քվեարկեցի հանուն Արցախի, հանուն Հայաստանի ու հանուն մեր երկրի դիրքերի ամրապնդման»։

Անդրադառնալով այսօր գրանցված միջադեպին, երբ ՔՊ-ական անդամները հարձակվել էին ընտրական հանձնաժողովի անդամների վրա, նախկին համայնքապետն ընդգծեց.

«Որտեղ Գարիկ Սարգսյանն է, էնտեղ անհնար է, որ կոնֆլիկտ չլինի. սա է իրենց բռնած դիրքը, նրանք տրվում են էմոցիաներին, թեև այսօր արդեն պարզ երևում է, թե ինչի են հասցրել մեր երկիրը՝ Արցախի ու զինվորների կորուստ, սևերի ու սպիտակների բաժանում, փոխարենը՝ ամբիոն են տրամադրում տրանսգենդերներին ու երկնագույններին, որոնք որևէ կապ չունեն հայ ժողովրդի արժեքների հետ»,- ասաց Ռաֆիկ Անդրեասյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով ուրցաձորցիների ամուր կամքի վերաբերյալ նախկինում հնչեցրած միտքը.

«Հաստատ կոկորդին է մնալու. ուրցաձորցու կամքը ոչ ոք չի կարող կոտրել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս