Ահարոն Խաչատրյանը երկրորդ անգամ ընտրվեց Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար

14 կողմ, 13 դեմ ձայների հարաբերակցությամբ Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար ընտրվեց Ահարոն Խաչատրյանը:

Վարդենիսի խոշորացված համայնքի ավագանու 27 անդամներից 14-ը՝ «Ահարոն Խաչատրյանն» և «Միասնական Վարդենիս» կուսակցությունները ներկայացնող  անդամները, կողմ քվեարկեցին Ահարոն Խաչատրյանի թեկնածությանը, իսկ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 13 անդամները՝ դեմ:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը թեկնածու չէր առաջադրել։

Այդուամենայնիվ, այսօրվա քվեարկությունից հետո ավագանու ՔՊ-ական անդամները լքեցին նիստերի դահլիճը:

Ավագանու մյուս անդամները շարունակեցին նիստը՝ քվեարկության դնելով նաև համայնքի ղեկավարի երդմնակալության արարողության հարցը:

Մարտի 19-ին ժամը 11:00-ին տեղի կունենա Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողությունը:

Տեսանյութեր

Լրահոս