Նախագահը Կառավարության բացած խաղաղության դարաշրջանի ծրագրերի մեջ պետք է մասնակցություն ունենա. Վահագն Խաչատուրյան

Ազգային ժողովում շարունակվում է ՀՀ նոր նախագահի ընտրության հարցի քննարկումը։ «Քաղաքացիական  պայմանագիր» խմբակցության կողմից նախագահի պաշտոնում առաջադրված Վահագն Խաչատուրյանը պատասխանում է ՔՊ-ական պատգամավորների հարցերին։

Հիշեցնենք, որ ընդդիմադիր 2 խմբակցությունները բոյկոտել են նիստը և դուրս եկել դահլիճից։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը Վագան Խաչատուրյանին հարցրեց՝ արդյոք նա պատրա՞ստ է աջակցել  Կառավարության հայտարարած խաղաղության դարաշրջան բացելու օրակարգի իրականացմանը։

Վահագն Խաչատուրյանը պատասխանեց, որ Հայաստանի զարգացումն այլ կերպ չի տեսնում, ապա հավելեց․

«Երբ ես ասում եմ, որ մեր միջից վախերը պետք է հանել, դա նախապայմաններից մեկն է, մենք պետք է կարողանանք հասկանալ, որ պետք է այս տարածաշրջանը դառնա համագործակցության հարթակ, «մեր տարածաշրջան» ասելով՝ ես նկատի ունեմ բոլոր երկրներին, ում հետ, որ մենք հարևաններ ենք և մենք պետք է բարիդրացիական հարաբերություններ հաստատենք և Հայաստանի զարգացումն էլ այդ տրամաբանության մեջ ապահովենք, այլ ճանապարհ չունենք, և պետք չի մտածել, որ մեկը պետք է գա մեզ օգնի, այս դժվարություններից հանի։ Մենք ունենք հարևաններ և պետք է կարողանանք հարևանների հետ խաղաղ ապրել։ Ինձ համար սա ոչ թե փիլիսոփայություն է, ոչ թե քաղաքական դիրքորոշում է, գաղափարախոսությունն էլ է քիչ, որ ասեմ․․․, այլ կերպ ես չեմ էլ մտածում»։

Խաչատուրյանը վստահություն հայտնեց, որ խոսելը, բանակցելն ավելի ճիշտ ճանապարհ է, քան որևէ մեկի հետ վիճելը, ուժ ցույց տալը․

«Ուժը կարող եք ցույց տալ խելքով, գիտելիքով, տեխնոլոգիական ձեռքբերումներով, որով կարող եք և ներկայանալի լինել, և դառնալ տարածաշրջանում որպես առաջնակարգ երկիր։ Մեկ այլ մտածողություն եթե կա մեր հասարակության մեջ, ես համոզված եմ, որ չկա, բայց, եթե հանկարծ դա լինի, նշանակում է, որ մենք երկիրը տանում ենք կործանման․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս