Սումգայիթում իրականացված հայերի ջարդի 34-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀԿ ԵԿ անդամները, Ուսանողական կազմակերպության մի շարք անդամների, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի հետ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Սումգայիթում իրականացված հայերի ջարդի 34-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀԿ ԵԿ անդամները, Ուսանողական կազմակերպության մի շարք անդամների, Հայաստանի առաջին ՄԻՊ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ միասին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու ոճրագործության զոհերի հիշատակին։

1988 թ. փետրվարի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում

Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպվեց քաղաքի հայ ազգաբնակչության եղեռն և զանգվածային տեղահանությունը։

Հայ ազգի դեմ իրականացրած այս հանցագործության նպատակն էր կանխել Արցախյան շարժումը և հայերին ահաբեկելով նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով՝ կանխել Արցախյան ազատագրական պայքարի տարածումը։

«Մեր խոնարհումը բոլոր անմեղ զոհերի հիշատակին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28