Քադիրով. Չեչեն ուժայիններն առանց կորուստների ռազմական օբյեկտ են գրավել Ուկրաինայում

Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ չեչեն ուժայիններն առանց կորուստների Ուկրաինայի ազգային գվարդիայի օպերատիվ բրիգադի օբյեկտ են գրավել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ոմանք ասում են, թե մեր մարտիկներից շատերն են սպանվել։ Այսօրվա դրությամբ մենք ոչ մի կորուստ չունենք, ոչ մի վիրավոր մարդ, անգամ քերծվածք չունենք։ Լավ ցուցանիշներ, արդյունքներ կան։ Մեր ազգային գվարդիայի մարտիկները Ուկրաինայի ազգային գվարդիայի օպերատիվ բրիգադի օբյեկտ են գրավել։ Մարտական բախում է եղել, բայց փառք Բարձրյալին, առանց կորուստների։ Մենք բրիգադի այդ օբյեկտը վերցրել ենք»,- ասել է Քադիրովը Instagram-ի ուղիղ եթերում։

Նա նաեւ տեսանյութ է հրապարակել, որում Ռոսգվարդիայի «Հարավ» հատուկ մոտորացված գումարտակի հրամանատար Հուսեյն Մեժիդովը դրոշն ամրացնում է հսկիչ անցակետի տարածքում։

Աղբյուրը` news.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28