
Մահացել է Համլետ Հովսեփյանը

72 տարեկան հասակում կյանքից հեռացել է գեղանկարիչ Համլետ Հովսեփյանը։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է դուստրը՝ Սոնա Հովսեփյանը։
Հովսեփյանը ծնվել է 1950 թվականի նոյեմբերի 7-ին, Աշնակ գյուղում։ 1974թ.-ին ավարտել է Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը:
1978-80թթ. ապրել և ստեղծագործել է Մոսկվայում: Այնուհետև նկարչություն և կոմպոզիցիա է դասավանդել Թալինի գեղարվեստի դպրոցում։