
Կանադայի կանանց հոկեյի թիմն Օլիմպիական խաղերի չեմպիոն է

Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերի կանանց հոկեյի չեմպիոնը Կանադան է: 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի հոկեյի կանանց եզրափակիչում մրցեցին ԱՄՆ և Կանադայի թիմերը: Առաջին քառորդից հետո կանադացիները երկու տափօղակի առավելություն ունեին, իսկ երկրորդ քառորդում ԱՄՆ-ն երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը, կանադացիները` մեկ: Սակայն Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ Կանադայի ընտրանին` առավելության հասնելով 3:2 հաշվով:
Պեկինի Օլիմպիական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը Նորվեգիան է, որն ունի 13 ոսկե, 7 արծաթե և 8 բրոնզե մեդալ` ընդհանուր 28 մեդալ: