
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1574, մահվան՝ 10 նոր դեպք

Հայաստանում փետրվարի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 406 հազար 379 դեպք, որից 373 հազար 306-ը`առողջացման, 8167-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 23 հազար 333 բուժառու: Հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Մեկ օրում կատարվել է 5189 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1574 նոր դեպք, առողջացել է 3034 քաղաքացի, արձանագրվել է մահվան 10 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 824 հազար 209-ի: