Բաժիններ՝

Էջմիածին քաղաքի 23-ամյա բնակիչը գողություններ էր արել

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացվել, որ Էջմիածին քաղաքի 23-ամյա մի բնակիչ բաժնի սպասարկման տարածքում գողություններ է անում:

Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո փետրվարի 5-ին կասկածվողը Էջմիածնի Մովսես Խորենացու փողոցում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին գործիքներ:

Պարզվել է, որ 23-ամյա երիտասարդը փետրվարի 2-ին Էջմիածին քաղաքի Չարենցի թաղմասում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էր թիվ 11 հիմնական դպրոցին կից ավտոտնակների դռները, հափշտակել մեքենաների մարտկոցներ, ձայնարկիչ ու շինարարական գործիքներ:

Կասկածվողը ոչ միայն տվել է խոստովանական բացատրութուն, այլև ցույց է տվել, թե որտեղ է թաքցրել գողացած ձայնարկիչը:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մնացած գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Հանգամանքները պարզվում են:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս