Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի վարչապետները հայտարարել են Ուկրաինայի շուրջ ՌԴ-ի հետ երկխոսության կարևորության մասին

Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի վարչապետները եկել են այն ընդհանուր կարծիքին, որ Ռուսաստանի հետ երկխոսությունն այս պահին շատ կարևոր է։

Այս մասին ասվում է փետրվարի 10-ին Բորիս Ջոնսոնի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ՝ Վարշավայում նրա լեհ գործընկեր Մատեուշ Մորավիեցկիի հետ բանակցություններից հետո։

Երկու ղեկավարներն էլ համաձայնել են Ռուսաստանի հետ դիվանագիտական երկխոսություն սկսել: Ինչպես նշել է Բրիտանական կառավարությունը, քաղաքական գործիչները համաձայնել են, որ եվրոպական անվտանգությունը կենսական նշանակություն ունի և կոչ են արել Ռուսաստանին թուլացնել լարվածությունը ուկրաինական սահմանին:

Բորիս Ջոնսոնն ասել է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է օգնել Վարշավային՝ նշելով, որ փետրվարի 10-ին Լեհաստան են ժամանել բրիտանական բանակի հատուկ ստորաբաժանման 350 զինծառայող։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28