Բաժիններ՝

Շենթոփն անդրադարձել է Էրդողանի՝ նախագահի թեկնածու առաջադրվելու սահմանադրական արգելքի մասին պնդումներին

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուսթաֆա Շենթոփը կրկին անդրադարձել է այն պնդումներին, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2023 թվականի նախագահական ընտրություններում չի կարող առաջադրել իր թեկնածությունը։ Այս մասին հայտնում է թուրքական Haberler -ը:

«Հինգ տարի է անցել, մեղադրանքները նորից ասպարեզ են եկել, ընկերները (խմբ. նկատի ունի ընդդիմախոսներին) կարծում են, որ նոր բան են գտել, հանձնաժողովի հաշվետվության համաձայն՝ այս հարցը այլևս քննարկման ենթակա չէ, այս հարցը պարզ է, երկու անգամ ընտրվելու իրավունքը բերվել է նոր համակարգով (խմբ. նկատի ունի նախագահական համակարգը)»,-ասել է Շենթոփը:

Թուրքիայում տարբեր ընդդիմադիր շրջանակներ պնդում են, որ երկրի սահմանադրության համաձայն՝ Էրդողանը չի կարող որպես նախագահի թեկնածու առաջադրվել երրորդ անգամ: Հակառակ տեսակետի պնդողներն էլ նշում են, որ երկրում տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններից հետո, որով երկրում անցում է կատարվել նախագահական կառավարման համակարգի, սա լինելու է Էրդողանի երկրորդ առաջադրումը, ինչը սահմանադրությամբ թույլատրվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս